Տեղի ունեցավ Արարատի մարզի դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի 3-րդ փուլը:

Տեղի ունեցավ Արարատի մարզի դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի 3-րդ փուլը:

Ս/թ սեպտեմբերի 29-ին Արտաշատ քաղաքում տեղի ունեցավ Արարատի մարզի դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի 3-րդ՝ կիսաեզրափակիչ փուլը: ​Մասնակիցներին ողջունեցին և հաջողություն մաղթեցին մրցաշարի տնօրեն, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Թովմասյան Մերին և Արարատի մարզի շախմատի պատասխանատու, մրցաշարի գլխավոր մրցավար ՝Մարտիրոսյան Միքայելը:

Մրցաշարին մասնակցում էին 2-րդ փուլը հաղթահարած 3 դպրոցներ՝

Մասիսի 3-րդ դպրոցի շախմատիստները՝

  • Գրիգորյան Ալեն
  • Հովհաննիսյան Հայկ
  • Եսայան Կարեն
  • Եսայան Վիոլետա

Արտաշատի 1 -ին դպրոցի շախմատիստները՝

  • Եղիազարյան Խաչատուր
  • Մարտիրոսյան Արտաշես
  • Ավագյան Նարեկ
  • Մարտիրոսյան Մանե

Վեդի 2-րդ դպրոցի շախմատիստները՝

  • Դավթյան Դավիթ
  • Հայրապետյան Հակոբ
  • Մելքոնյան Սամվել
  • Սանասարյան Գոհար

1-ին տեղ գրավեց և 4-րդ՝ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց Մասիսի 3-րդ դպրոցի թիմը։

Շնորհավորում ենք Մասիս 3-րդ դպրոցի շախմատիստներին և հաջողություն մաղթում եզրափակիչ 4-րդ փուլում։