
ՀՇԱ-ում ավարտվեց Հայաստանի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարը
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հայաստանի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարը։
Մինչև 8 տարեկան պատանիների խմբում
Եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց Դովլաթյան Դավիթը (Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ), Դավիթը նաև լրացրեց 2-րդ մարզական կարգ։
Մինչև 10 տարեկան պատանիների խմբում
Եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց Դերմենջյան Հարությունը (Մարզիչ՝ Ալավերդյան Գևորգ)։
Իրենց կարգերը բարելավեցին հետևյալ շախմատիստները՝
Մինչև 12 տարեկան տղաների խմբում 1-ին մարզական կարգ լրացրեց Դարագուլյան Արթուրը (Մարզիչ ՝ Նագդալյան Բախշի)։
Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում 3-րդ մարզական կարգեր լրացրեցին Սիմոնյան Սուսաննան (Մարզիչ՝ Սիմոնյան Սուսաննա) և Վարդանյան Էլենը (Մարզիչ ՝ Բարսեղյան Նարեկ)։
Շնորհավորում ենք եզրափակիչ փուլ անցած և կարգեր լրացրած մասնակիցներին ու մաղթում նորանոր հաջողություններ։