• LIVE
  • Արտաշատում ավարտվեց Արարատի մարզի տղամարդկանց առաջնությունը

    Արտաշատում ավարտվեց Արարատի մարզի տղամարդկանց առաջնությունը

    Արտաշատ քաղաքում ավարտվեց Արարատի մարզի տղամարդկանց առաջնությունը։ Առաջնությունը անցկացվեց շախմատի միջազգային օրը, որը կրկնակի տոն դարձրեց մասնակիցների համար։

    Հատուկ մրցանակների արժանացան՝

    • Լավագույն աղջիկ ՝ Մարկոսյան Մարիամ(Մարզիչ՝ Գաբրիելյան Երվանդ)
    • Լավագույն 2-րդ կարգային ՝ Գալստյան Արթուր(Մարզիչ՝ Նագդալյան Բախշի)
    • Լավագույն 50+ մասնակից Մանուկյան Բորիս։

    Մրցաշարում 3-րդ տեղ գրավեց Գրիգորյան Դավիթը (Մարզիչ՝ Մկրտչյան Սիմոն): 2-րդ տեղ գրավեց Սուքիասյան Արտյոմը։ Արարատի մարզի չեմպիոն դարձավ Հակոբյան Նորայրը։

    Լավագույն եռյակը զբաղեցրած մասնակիցները իրավունք ստացան Արարատի մարզը ներկայացնելու Հայաստանի առաջին խմբի կիսաեզրափակիչ մրցաշարում։

    Շնորհավորում ենք մրցանակակաիրներին և մաղթում նորանոր հաջողություններ։