
ՀՇԱ-ում ավարտվեց Ա. Մարգարյանի 14-րդ պատանեկան հուշամրցաշարը
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Ա. Մարգարյանի 14-րդ պատանեկան հուշամրցաշարը։
Մինչև 10 տարեկաններ
Մինչև 10 տարեկան տղաների պայքարում Ղազարյան Շավարշը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի) գրավեց 3-րդ հորիզոնականը և լրացրեց 1-ին մարզական կարգը։ Մրցաշարին մասնակցում էին 179 շախմատիստ։
Մրցաշարում իրենց կարգերը բարելավեցին ու դարձան 3-րդ կարգայիններ Սահակյան Խոսրովը և Ալավերդյան Պարույրը (Մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս)։
Մինչև 14 տարեկաններ
Մինչև 14 տարեկան տղաների պայքարում Հայրապետյան Հակոբը (Մարզիչ՝ Մանուկյան Սարգիս) գրավեց մրցանակային 5-րդ տեղը:
Աղջիկներ
Աղջիկների պայքարում իր մարզական կարգը բարելավեց Որսկանյան Օֆելին (Մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս)՝ դառնալով 3-րդ կարգային։
Շնորհավորում ենք մեր մարզի մրցանակակիրներին և ցանկանում հետագա հաջողություններ։