Արտաշատում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը
4-րդ կարգի 1 բալ ստացան Հարությունյան Սամվելը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան) և Հակոբյան Լիլիթը (մարզիչ` Նարեկ Բարսեղյան), Լիլիթը նաև ցույց տվեց լավագույն արդյունք աղջիկների պայքարում։
4-րդ կարգի 2-րդ բալ ստացավ Մանուկյան Դավիթը (մարզիչ` Նագդալյան Բախշի)։
Մեսրոպյան Արմանը (մարզիչ՝ Նագդալյան Բախշի) և Չոբանյան Խաչիկը (մարզիչ` Բախշի Նագդալյան) լրացրեցին 4-րդ կարգ, Խաչիկը նաև լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 3-րդ տեղ։
2-րդ տեղին արժանացավ և 4-րդ կարգ լրացրեց Սեկոյան Ռուբիկը (մարզիչ` Նագդալյան Բախշի)։
Մրցաշարի հաղթող դարձավ և 4-րդ կարգ լրացրեց Սայադյան Հովհաննեսը (մարզիչ` Նիկողոսյան Սերինե)։
Շնորհավորում ենք կարգ լրացրած մասնակիցներին և ցանկանում նորանոր հաջողություններ։