Արտաշատում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը

Արտաշատում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը

Արտաշատ քաղաքում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը, որն անցկացվում էր 2 խմբով` մինչև 8 տարեկաններ և առանց տարիքային սահմանափակման։

Մինչև 8 տարեկանների խումբ

Մինչև 8 տարեկանների խմբում 8 հնարավորից 6 միավորով 4-րդ կարգի 1 բալ լրացրեցին Ղարախանյան Ալեքսը (մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ), Վարդանյան Ալեքսը, Հովհաննիսյան Ալեքսը, Դավթյան Հակոբը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան) և Գասպարյան Հունանը (մարզիչ` Գաբրիելյան Երվանդ)։

8 հնարավորից 6.5 միավորով 4-րդ կարգ ստացավ Մկրտչյան Նաիրին(մարզիչ` Բարսեղյան Նարեկ):

Մրցաշարում 8 հնարավորից 6.5 միավորով 3-րդ տեղ գրավեց և 4-րդ կարգ ստացավ Թովմասով Լենդրուշը (մարզիչ` Ղազարյան Արայիկ)։

8 հնարավորից 7 միավորով 4-րդ կարգ ստացավ և 2-րդ տեղ գրավեց Կարապետյան Լևոնը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ)։

Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող դարձավ և 4-րդ կարգ լրացրեց Խաչատրյան Դավիթը (մարզիչ` Հովհաննիսյան Թովմաս)։

Առանց տարիքային սահմանփակման խումբ

Առանց տարիքային սահմանափակման խմբում 8 հնարավորից 6 միավորով 4-րդ կարգի 1 բալ ստացան հետևյալ շախմատիստները `

Սահակյան Արթուր (մարզիչ՝ Մուշեղյան Հայկ), Մուրադյան Յուրի, Սեկոյան Ռուբիկ (մարզիչ` Նագդալյան Բախշի):

8 հնարավորից 6.5 միավորով 4-րդ կարգ ստացավ Զախարյան Դավիթը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ):

Մրցաշարում 3-րդ տեղ գրավեց և 4-րդ կարգ ստացավ Զաքարյան Ալենը (մարզիչ` Մուշեղյան Հայկ)։

6.5 միավորով 2-րդ տեղ գրավեց և 4-րդ կարգ ստացավ Զաքարյան Անին (մարզիչ` Մուշեղյան Հայկ)։

8 հնարավորից 7 միավորով մրցաշարի հաղթող ճանաչվեց և 4-րդ կարգ լրացրեց Արամյան Գարիկը (մարզիչ` Սիմոնյան Սուսաննա)։

Բոլոր մրցանակակիրները Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով։

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ԵՒ ՄԱՂԹՈՒՄ ՆՈՐԱՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ