
Արտաշատում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը
Արտաշատ քաղաքում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը, որն անցկացվում էր 2 խմբով` մինչև 8 տարեկաններ և առանց տարիքային սահմանափակման։
Առանց տարիքային սահմանափակման խումբ
Առանց տարիքային սահմանափակման խմբում կարգեր ստացան Ավանեսյան Արկադին, Եղյան Սևակը (Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ), Այվազյան Գրիգորը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի), Գալստյան Հովիկը (Մարզիչ` Սիմոնյան Սուսաննա)։
Մրցաշարում 3 տեղ զբաղեցրեց և 4-րդ կարգի որակավորում ստացավ Ավանեսյան Արթուրը (Մարզիչ` Նագդալյան Բախշի)։
2-րդ տեղ զբաղեցրեց Գևորգյան Նոյը (Մարզիչ` Գաբրիելյան Երվանդ),
Մրցաշարի հաղթող դարձավ Ղազարյան Լևոնը (Մարզիչ` Գաբրիելյան Երվանդ)։
Մինչև 8 տարեկանների խումբ
Մինչև 8 տարեկանների խմբում կարգեր ստացան Մկրտչյան Հռիփսիմեն, Սուքիասյան Սոնան (Մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս), Սնդեյան Հակոբը (Մարզիչ՝ Սիմոնյան Սուսաննա), Մխիթարյան Միքայելը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի), Մարկոսյան Հակոբը , Աղաջանյան Արամայիսը (Մարզիչ ` Գաբրիելյան Երվանդ)։
3-րդ տեղ զբաղեցրեց Ջամալյան Արենը (Մարզիչ` Նագդալյան Բախշի)։
Գրիգորյան Նարեկը (Մարզիչ` Բարսեղյան Նարեկ) զբաղեցրեց 2-րդ տեղ։
Մրցաշարի հաղթող դարձավ Դարագուլյան Արտյոմը(Մարզիչ ` Նագդալյան Բախշի)։
Շնորհավորում ենք բոլոր կարգ լրացրած մասնակիցներին և մաղթում նորանոր հաջողություններ։