• LIVE
  • Արտաշատ քաղաքում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը

    Արտաշատ քաղաքում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը

    Արտաշատ քաղաքում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը, որն անցկացվում էր 2 խմբով ՝ մինչև 8 տարեկաններ և առանց տարիքային սահմանափակման։

    Մինչև 8 տարեկանների խումբ

    Լավագույն աղջիկ խաղացող ճանաչվեց Հովհաննիսյան Միլենան (Մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս)։ 4-րդ մարզական կարգեր ստացան Օհանյան Հովհաննեսը (Մարզիչ՝ Թադևոսյան Մերի), Մանուկյան Մարկը (Մարզիչ՝ Սիմոնյան Սուսաննա)։

    3-րդ տեղ գրավեց Ավագյան Հայկը (Մարզիչ՝ Նազարյան Կարինե)։ 2-րդ տեղ գրավեց Սաֆարյան Յանան (Մարզիչ՝ Մալխասյան Արփինե)։ Մրցաշարի հաղթող դարձավ Աշիկյան Միքայելը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի)։

    Առանց տարիքային սահմանափակման խումբ

    Լավագույն աղջիկ խաղացող ճանաչվեց Սուքիասյան Սաթենիկը (Մարզիչ՝ Մուշեղյան Հայկ)։ 4-րդ մարզական կարգեր ստացան Բագրատյան Լևոնը (Մարզիչ՝ Բաբլոյան Միքայել), Սարդարյան Ռուբենը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի), Հակոբյան Սաշան (Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ)։ 3-րդ տեղ գրավեց Նիկողոսյան Արտյոմը (Մարզիչը՝ Սիմոնյան Սուսաննա) 2-րդ տեղ գրավեց Բեգիջանյան Էրիկը (Մարզիչ՝ Նիկողոսյան Սերինե) Մրցաշարի հաղթող դարձավ Առաքելյան Ավետը (Մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս)։

    Շնորհավորում ենք կարգ լրացրած մասնակիցներին և մաղթում նորանոր հաջողություններ։