Արտաշատում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը
Արտաշատ քաղաքում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը, որն անցկացվում էր 2 խմբով` մինչև 8 տարեկաններ և առանց տարիքային սահմանափակման։
Մինչև 8 տարեկանների խումբ
4-րդ կարգի բալ ստացան Հայրապետյան Հայկը (մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ), Բաղդասարյան Արենը (մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս), Բադալյան Էդգարը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ)։
Ղազարյան Հենրին (մարզիչ՝ Բախշի Նագդալյան) ստացավ 4-րդ կարգի 2-րդ բալը, Ղարախանյան Ալեքսը (մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ) նույնպես ստացավ 2-րդ բալ և միաժամանակ գրավեց 3-րդ տեղ, 2-րդ տեղ գրավեց և 4-րդ կարգ ստացավ Հովհաննիսյան Սամվելը(մարզիչ` Սիմոնյան Սուսաննա),
Դերմենջյան Հարությունը (մարզիչ` Հովհաննիսյան Թովմաս) գրավեց 1-ին տեղ և միաժամանակ լրացրեց 4-րդ կարգ:
Առանց տարիքային սահմանափակման խումբ
Մեսրոպյան Էդիկը գրավեց 3-րդ տեղը և լրացրեց 4-րդ կարգի 1 բալ, Հովհաննիսյան Նարեկը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան) ստացավ 4-րդ կարգի 1 բալ՝ միաժամանակ գրավելով 2-րդ տեղը, մրցաշարի հաղթող ճանաչվեց և 4-րդ կարգի որակավորմում ստացավ Ավդալյան Գառնիկը (մարզիչ` Բախշի Նագդալյան)։
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և ցանկանում նորանոր հաջողություններ։