Արտաշատ քաղաքում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը, որն անցկացվում էր 2 խմբով՝
Մինչև 8 տարեկանների պայքարում Բաղդասարյան Արտաշեսը, Խաչատրյան Մարին (մարզիչ ՝ Թովմաս Հովհաննիսյան), Մալխասյան Հայկը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան) և Ռուստամյան Ռուստամը (մարզիչ՝ Հայկ Մուշեղյան) 8 հնարավորից վաստակեցին 6 միավոր և լրացրեցին 4-րդ կարգի 1 բալ։ Մալխասյան Հայկը և Ռուստամյան Ռուստամը նույն արդյունքին հասան երկրորդ անգամ և դարձան 4-րդ կարգային։ Մրցաշարում 3-րդ տեղ գրավեց և 4-րդ կարգ լրացրեց Բաղդասարյան Դավիթը (մարզիչ՝ Երվանդ Գաբրիելյան)՝ 8 հնարավորից 6,5 միավոր։2-րդ տեղը զբաղեցրեց և 4-րդ կարգ լրացրեց Գասպարյան Արսենը (մարզիչ՝ Նարեկ Բարսեղյան)՝ 8 հնարավորից 6,5 միավոր։ 8 հնարավորից 6,5 միավորով առաջին տեղ գրավեց և 4-րդ կարգ լրացրեց Պետրոսյան Սամվելը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան)։
9 տարեկան և բարձր շախմատիստների պայքարում **Հովհաննիսյան Հայկը (մարզիչ ՝ Բախշի Նագդալյան ) **վաստակեց 6 միավոր և լրացրեց 4-րդ կարգի 2-րդ բալը՝ դառնալով 4-րդ կարգային։ 8 Հնարավորից 6 միավորով 4-րդ կարգի 1 բալ ստացավ Սիրունյան Ալեքսը (մարզիչ՝ Նարեկ Բարսեղյան)։ 4-րդ կարգի 1 բալ ստացավ նաև Ռուսլան Կուզյաևը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան)՝ 8 հնարավորից վաստակելով 6 միավոր և գրավելով 3-րդ տեղը։ Մրցաշարում 2-րդ տեղ գրավեց և 4-րդ կարգ լրացրեց Փիլոսյան Արշակը(մարզիչ՝ Երվանդ Գաբրիելյան)՝ 8 հնարավորից 6,5 միավոր։ Մրցաշարի հաղթող դարձավ և 4-րդ կարգ լրացրեց Բաղդասարյան Ստյոպան (մարզիչ՝ Երվանդ Գաբրիելյան)՝ 8 հնարավորից 6,5 միավոր։ Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր հաջողություններ։