Արտաշատ քաղաքում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը
Այսօր Արտաշատ քաղաքում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը, որն անցկացվում էր 2 խմբով։
9 տարեկան և բարձր
Առաջին խմբում մասնակցում էին 9 տարեկան և բարձր երեխաները, որտեղ՝ Այգեպատից Միսակյան Գագիկը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի) 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր, գրավեց 3_րդ տեղը։ Վեդիից Մարկոսյան Մարիամը (Մարզիչ՝ Գաբրիելյան Երվանդ) 8 հնարավորից վաստակեց 7 միավոր, գրավեց 2-րդ տեղը։Արտաշատից Ալեքսանյան Հրանտը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի) 8 հնարավորից վաստակեց 7միավոր, գրավեց 1-ին տեղը։ Բոլորը լրացրեցին 4-րդ կարգի որակավորումը։
Մինչև 8 տարեկան
Երկրորդ խմբում մասնակցում էին մինչև 8 տարեկան երեխաները, որտեղ՝Այգեպատից Միքայելյան Արմենը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի) 8 հնարավորից վաստակեց 6 միավոր, գրավեց 4-րդ տեղը և միաժամանակ լրացրեց 4-րդ կարգի որակավորման 2-րդ բալը։Արտաշատից Մալխասյան Հայկը (մարզիչ՝ Նագդալյան Բախշի) 8 հնարավորից վաստակեց 6 միավոր, գրավեց 3-րդ տեղը և միաժանակ լրացրեց լրացրեց 4րդ կարգի որակավորման 1-ին բալը։Վեդիից Մնացականյան Վաչեն (մարզիչ՝Գաբրիելյան Երվանդ) 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր, գրավեց 2-րդ տեղը և միաժանակ լրացրեց 4-րդ կարգի որակավորումը։Արտաշատից Ստեփանյան Հայկը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի) 8 հնարավորից վաստակեց 7,5 միավոր, գրավեց 1-ին տեղը և միաժանակ լրացրեց 4-րդ կարգի որակավորումը։Շնորավորում ենք հաղթողներին,իրենց մարզիչներին, ծնողներին և մաղթում նորանոր հաղթանակներ։