
Արտաշատում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը
Արտաշատ քաղաքում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը, որն անցկացվում էր 2 խմբով` մինչև 8 տարեկաններ և 9 տարեկան ու բարձր։
Մինչև 8 տարեկաններ
Մինչև 8 տարեկանների մրցաշարում փայլեցին Այնթափը ներկայացնող Թովմաս Հովհաննիսյանի սաները՝ 3-րդ տեղը գրավեց և 4-րդ կարգի 2-րդ բալը լրացրեց Բաղդասարյան Արտաշեսը՝ 8 հնարավորից 6 միավոր։ 2-րդ տեղը գրավեց և 8 հնարավորից 6.5 միավորով 4-րդ կարգային դարձավ Ասատրյան Դավիթը։ Մրցաշարի հաղթող դարձավ Խաչատրյան Մարին՝ 8 հնարավորից 6.5 միավոր։
4-րդ կարգի 2 բալը լրացրեց Արզումանյան Ասատուրը (մարզիչ՝ Իսահակ Հարությունյան)։ 4-րդ կարգի 1 բալ ստացավ Զախարյան Արմանը (մարզիչ՝ Նարեկ Բարսեղյան): Նույն արդյունքին հասավ նաև Մանուկյան Ռադիկը (մարզիչ` Իսահակ Հարությունյան): 4-րդ կարգի 1 բալ ստացավ նաև մրցաշարի ամենափոքր մասնակիցներից Բաբայան Գոռը (մարզիչ՝ Միքայել Մարտիրոսյան):
9 տարեկան և բարձր
9 տարեկան և բարձրերի պայքարում Հակոբյան Ալլան (մարզիչ՝ Բախշի Նագդալյան) 8 հնարավորից վաստակեց 6 միավոր և լրացրեց 4-րդ կարգի 1 բալը։ 8 Հնարավորից 6 միավորով 4-րդ կարգի 2-րդ բալի արժանացավ նաև Հակոբյան Ռուստամը (մարզիչ՝ Նարեկ Բարսեղյան): 3-րդ տեղը գրավեց և 4-րդ կարգի 2-բալը լրացրեց Սահակյան Գարիկը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան): 2-րդ տեղը գրավեց և 4-րդ կարգի 1 բալ լրացրեց Սահակյան Կարապետը (մարզիչ՝ Նարեկ Բարսեղյան)։ Մրցաշարի հաղթող դարձավ և 4-րդ կարգ լրացրեց Մանուկյան Դավիթը (մարզիչ` Հայկ Մուշեղյան)՝ 8 հնարավորից 8 միավոր։
Շնորհավորում ենք հաղթողներին ու ցանկանում նորանոր հաջողություններ։