Արտաշատում ավարտվեց 3-րդ կարգի որակավորման մրցաշարը։

Արտաշատում ավարտվեց 3-րդ կարգի որակավորման մրցաշարը։

Բալ ունեցող շախմատիստներից 8 հնարավորից 4 միավորով 4-րդ կարգ ստացան Մուրադյան Յուրին, Դավթյան Հակոբը, Մելքոնյան Նազելին (մարզիչ` Բախշի Նագդալյան)։

Ստեփանյան Անահիտը (մարզիչ` Մարտիրոսյան Միքայել) 8 հնարավորից վաստակեց 4 միավոր և ստացավ 4-րդ կարգի 1 բալը։

Մրցաշարում լավագույն աղջիկ ճանաչվեց Խաչատրյան Մարին (մարզիչ` Հովհաննիսյան Թովմաս)։

3-րդ կարգ շնորհվեց Դարագուլյան Արթուրին, Մնացականյան Հրաչյային(մարզիչ՝ Բախշի Նագդալյան), Ասատրյան Դավիթին ( մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս), Հայրապետյան Արտյոմին (մարզիչ` Գաբրիելյան Երվանդ)։

Մրցաշարում 3-րդ տեղ գրավեց և 3-րդ կարգ ստացավ Համզոյան Ալեքսը(մարզիչ` Մարտիրոսյան Միքայել),

2-րդ տեղ գրավեց և 3-րդ կարգի որակավորում ստացավ Ասատրյան Ստեփանը(մարզիչ` Բարսեղյան Նարեկ)

Մրցաշարի հաղթող ճանաչվեց և 3-րդ կարգ ստացավ Երիցյան Ռադիկը (մարզիչ՝ Հարությունյան Իսահակ)։

Լավագույն եռյակը Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից պարգևատրվեց պատվոգրերով և գրքերով։

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաջողություններ։