
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց 3-րդ կարգի որակավորման մրցաշարը։
Մեր մարզի շախմատիստները ուղղակի փայլեցին այս ստուգատեսում․ մրցաշարում 9 շախմատիստ լրացրեցին 3-րդ կարգ, որից 5-ը Արարատի մարզի շախմատիստներն էին։
8 հնարավորից 6 միավորով 3-րդ կարգային դարձան Սահակյան Կարապետը (մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել) և Մնացականյան Նորիկը (մարզիչ` Հարությունյան Իսահակ)։ Գևորգյան Գայանեն (մարզիչ՝ Բախշի Նագդալյան) վերջին տուրում հաղթելով նույնպես վաստակեց 6 միավոր և լրացրեց 3-րդ կարգը։
8 հնարավորից 7 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց և 3-րդ կարգային դարձավ Ստեփանյան Հայկը (մարզիչ` Նագդալյան Բախշի)։
Մրցաշարում 8 հնարավորից 7 միավորով 1-ին տեղը գրավեց և 3-րդ կարգ լրացրեց Սիմավոնյան Արմանը (մարզիչ` Նագդալյան Բախշի )։
ՇՆՈՐՀԱՎՈՐՈԻՄ ԵՆՔ ՄԵՐ ՄԱՐԶԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ և ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՄՅՈՒՍ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ։