Արտաշատում ավարտվեց 3-րդ կարգի մրցաշարը

Արտաշատում ավարտվեց 3-րդ կարգի մրցաշարը

Արտաշատ քաղաքում ավարտվեց 3-րդ կարգի որակավորման մրցաշարը, որն անցավ բավականին լարված և դիտարժան պայքարում։

Բալ ունեցող շախմատիստներից 4 միավորով 4-րդ կարգային դարձավ Երիցյան Ռադիկը (մարզիչ՝ Իսահակ Հարությունյան), 5,5 միավորով Սահակյան Կարապետը (մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ) լրացրեց 4-րդ կարգ։

3-րդ կարգը լրացրեցին 4 շախմատիստ։

8 հնարավորից 6 միավորով 3-րդ կարգային դարձավ Սարգսյան Նարիկը (մարզիչ` Իսահակ Հարությունյան)։

Մրցաշարի ամենափոքր մասնակից Ղազարյան Շավարշը (մարզիչ` Բախշի Նագդալյան) 8 հնարավորից վաստակեց 6 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը՝ միաժամանակ դառնալով 3-րդ կարգային:

2-րդ տեղը զբաղեցրեց և 3-րդ կարգ լրացրեց Հայրապետյան Հովիկը (մարզիչ` Իսահակ Հարությունյան)։

Մրցաշարի հաղթող դարձավ Մանուկյան Դավիթը (մարզիչ` Մուշեղյան Հայկ)՝ 8 հնարավորից 6,5 միավոր։Շնորհավորում ենք հաղթողներին և ցանկանում նորանոր հաջողություններ գալիք մրցաշարերում։