Հայաստանի հավաքականները շարունակում են պայքարը մրցանակային տեղերի համար

Հայաստանի հավաքականները շարունակում են պայքարը մրցանակային տեղերի համար

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Գերմանիային և մոտեցավ առաջատարներին։ Այս պահին մեր հավաքականը կիսում է 5-9-րդ տեղերը՝ 1 միավոր զիջելով 2-րդ տեղով ընթացող ԱՄՆ-ի հավաքականին:* Նախավերջին 10-րդ տուրում մեր տղաները կխաղան Ուկրաինայի դեմ։

Կանանց հավաքականը 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի դեմ։ Այս պահին մեր թիմը կիսում է 3-11-րդ տեղերը՝ 1 միավոր զիջելով Հնդկաստանին և 2 միավոր՝ Ղազախստանին։* Նախավերջին տուրում աղջիկները կխաղան Իսպանիայի դեմ։

*հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1

Պարտիաներ՝