
Ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադան
Կայացան շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին երկու տուրերը։
Տղամարդկանց հավաքական
10-րդ տուրում տղամարդկանց հավաքականը 2-2 ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի դեմ, վերջին տուրում՝ 2.5-1.5 հաշվով հաղթեց Իրանին և միավորներով հավասարվեց 2-րդ տեղով ընթացող ԱՄՆ-ի հավաքականին՝ կիսելով 2-6-րդ տեղերը։ Ցավոք, լրացուցիչ ցուցանիշներով մեր տղաները գրավեցին 6-րդ հորիզոնականը։ Լավագույն եռյակը ուներ հետևյալ տեսքը՝
- Հնդկաստան
- ԱՄՆ
- Ուզբեկստան
Հայկ Մարտիրոսյանը 1-ին խաղատախտակի վրա խաղաց բոլոր 11 խաղերում և վաստակեց 7 միավոր, ինչպես նաև բարելավեց միջազգային վարկանիշը 9 կետով։
Կանանց հավաքական
Կանանց հավաքականը նախավերջին տուրում չկարողացավ կոտրել Իսպանիայի դիմադրությունը (2-2), իսկ վերջին տուրում 3-1 հաշվով հաղթեցին Գերմանիային։ Եզրափակի աղյուսակում մեր թիմը կիսեց 3-6-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով գրավելով 5-րդ տեղը։ Լավագույն եռյակը ուներ հետևյալ տեսքը՝
- Հնդկաստան
- Ղազախստան
- ԱՄՆ
Աննա Սարգսյանը խաղաց 10 խաղում և վաստակեց 8 միավոր՝ բարելավելով միջազգային վարկանիշը 14.2 կետով։
Պարտիաներ՝