Արտյոմ Սուքիասյանը գրավեց 5-րդ մրցանակային տեղը Gyumri Open blitz մրցաշարում։
Գյումրի քաղաքում անցկացվող Gyumri Open 2-րդ միջազգային մրցաշարի շրջանակներում Օգոստոսի 13-ին անցկացվեց կայծակնային մրցաշար։
Սուքիասյան Արտյոմը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր, գրավեց 5-րդ տեղը և արժանացավ դրամական մրցանակի։
Շնորհավորում ենք Արտյոմին և նորանոր հաղթանակներ մաղթում։