Հայաստանի հավաքականը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը
Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Մեր հավաքականի առաջատարն էր Հայկ Մարտիրոսյանը, ով խաղում էր 1-ին խաղատախտակի վրա։
9 խաղափուլի արդյունքում մեր հավաքականը վաստակեց 13 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը՝ նվաճելով առաջնության բրոնզե մեդալը։
Շնորհավորում ենք Հայաստանի թիմին և մասնավորապես Հայկին՝ մաղթելով նորանոր հաջողություններ: