
2024 թվականի փետրվարի 17-ից 24-ը տեղի կունենա Արարատի մարզի պատանիների առաջնությունը
Արարատի մարզի շախմատի ֆեդերացիան 2024 թվականի Մասիսի Մանկապատանեկան Ստեղծագործական Կենտրոնում փետրվարի 17-ից 24-ը կազմակերպում է Արարատի մարզի պատանիների 8-ից 16 տարեկանների առաջնություն, որն այս տարի նվիրվում է Երվանդ Հովհաննիսյանի հիշատակին։
Մրցաշարին մասնակցելու է 118 պատանի շախմատիստ։ Մասնակիցների գրանցումը փակ է։
Մրցաշարի կազմակերպիչներն են՝
- Արարատի մարզի շախմատի ֆեդերացիա,
- Հայաստանի շախմատի ակադեմիա,
- Մասիսի համայնքապետարան։
Մրցաշարը հովանավորում են Երվանդ Հովհաննիսյանի հարազատներն ու ընկերները։
Կանոնակարգ
Հիմնական դրույթներ
Առաջնությունը կանցկացվի տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով (հնարավոր է լինի տարիքային խումբ, որը կանցկացվի շրջանաձև մրցակարգով), 9 խաղափուլով։ Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 500 000 ՀՀ դրամ։
Առաջնությունում 1-3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով, հաղթողները՝ նաև գավաթներով։
Մինչև 8 տարեկաններ
Կարող են մասնակցել առնվազն 4-րդ որակավորման կարգ ունեցող 2016թ և բարձր ծնված երեխաները։ Մրցաշարի արդյունքներով 1-ից 5-րդ տեղերը գրաված երեխաները կնվաճեն ՀՀ կիսաեզրափակիչ առաջնության ուղեգրեր։
Դրամական մրցանակները կբաշխվեն հետևյալ կերպ՝
Գրաված տեղ 1 | Մրցանակ (դրամ) |
---|---|
1 | 25 000 |
2 | 15 000 |
3 | 10 000 |
Մինչև 10 տարեկաններ
Կարող են մասնակցել առնվազն 3-րդ որակավորման կարգ ունեցող 2014թ և բարձր ծնված երեխաները։ Մրցաշարի արդյունքներով 1-ից 7-րդ տեղերը գրաված երեխաները կնվաճեն ՀՀ կիսաեզրափակիչ առաջնության ուղեգրեր։
Դրամական մրցանակները կբաշխվեն հետևյալ կերպ՝
Գրաված տեղ 1 | Մրցանակ (դրամ) |
---|---|
1 | 35 000 |
2 | 25 000 |
3 | 15 000 |
Մինչև 12 տարեկաններ
Կարող են մասնակցել առնվազն 2-րդ որակավորման կարգ ունեցող 2012թ և բարձր ծնված երեխաները։ Մրցաշարի արդյունքներով 1-ից 7-րդ տեղերը գրաված երեխաները կնվաճեն ՀՀ կիսաեզրափակիչ առաջնության ուղեգրեր։
Դրամական մրցանակները կբաշխվեն հետևյալ կերպ՝
Գրաված տեղ 1 | Մրցանակ (դրամ) |
---|---|
1 | 45 000 |
2 | 30 000 |
3 | 20 000 |
Մինչև 14 տարեկաններ
Կարող են մասնակցել առնվազն 1-ին որակավորման կարգ ունեցող 2010թ և բարձր ծնված երեխաները։ Մասնակիցների քանակից կախված առաջնությունը կանցակցվի շվեյցարական կամ շրջանաձև համակարգով։ Մրցաշարի արդյունքներով 1-ից 5-րդ տեղերը գրաված երեխաները կնվաճեն ՀՀ կիսաեզրափակիչ առաջնության ուղեգրեր։
Դրամական մրցանակները կբաշխվեն հետևյալ կերպ՝
Գրաված տեղ 1 | Մրցանակ (դրամ) |
---|---|
1 | 60 000 |
2 | 40 000 |
3 | 30 000 |
Մինչև 16 տարեկաններ
Կարող են մասնակցել առնվազն 1-ին որակավորման կարգ ունեցող 2008թ և բարձր ծնված երեխաները։ Մասնակիցների քանակից կախված առաջնությունը կանցակցվի շվեյցարական կամ շրջանաձև համակարգով։
Դրամական մրցանակները կբաշխվեն հետևյալ կերպ՝
Գրաված տեղ 1 | Մրցանակ (դրամ) |
---|---|
1 | 70 000 |
2 | 50 000 |
3 | 30 000 |
Լրացուցիչ ցուցանիշներ
Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակային տեղերը կորոշվեն ըստ.
- հատված Բուխհոլցի (-1) գործակցի,
- Բուխհոլցի,
- սևերով խաղացած պարտիաների առավելագույն քանակի:
Մրցանակները չեն կիսվում և բաժանվում են համաձայն մրցաշարային աղյուսակում գրաված վերջնական տեղի: Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն։
Ժամակարգ
90 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով։
Մրցաշարի կազմակերպիչը կարող է թույլատրել սահմանափակ քանակով պատանի շախմատիստների մասնակցությունը մրցաշարին։
Արարատի մարզի շախմատի Ֆեդերացիայի որոշմամբ մի քանի շախմատիստ մրցաշարին մասնակցելու թույլտվություն են ստացել։
Ժամանակացույց
Տուր | Ամսաթիվ | Ժամ |
---|---|---|
Բացում | Փետրվարի 17 | 12:00 |
1 | Փետրվարի 17 | 10:30, 15։30 |
2 - 3 | Փետրվարի 18* | 15։30 |
4 | Փետրվարի 19 | 15։30 |
5 | Փետրվարի 20 | 15։30 |
6 | Փետրվարի 21 | 15։30 |
7 | Փետրվարի 22 | 15։30 |
8 | Փետրվարի 23 | 15։30 |
9 | Փետրվարի 24 | 10։30 |
Փակում | Փետրվարի 24 | 16։00 |
*Մինչև 8 տարեկանների խմբում լինելու է 8 տուր, իրենք փետրվարի 18-ին կխաղան միայն 15:30, մնացած օրերը՝ ըստ ժամանակացույցի:
Մրցաշարի տնօրեն՝ Մարտիրոսյան Միքայել։
Գլխավոր մրցավար՝ Նագդալյան Բախշի։