
Ալեն Գրիգորյանը "Summer 2021" մրցաշարի մրցանակակիր
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Summer 2021 միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշարը։ Արարատի մարզը մրցաշարում ներկայացրել է 6 շախմատիստ։ Լավագույն արդյունքն է ցույց տվել մասիսցի Ալեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և գրավել առաջին հորիզոնականը մինչև 12 տարեկանների խմբում, իսկ ընդհանուր հաշվարկում՝ 7-րդ հորիզոնականը, ինչը նույնպես շատ լավ արդյունք է։ Բացի այդ, Ալենը բարձրացրեց իր միջազգային վարկանիշը 23․9 կետով։
Մյուս մասնակիցներից Ալեն Պողոսյանը վաստակեց 5,5 միավոր և բարձրացրեց միջազգային վարկանիշը 24․3 կետով։ Ռուբեն Աթանեսյանը և Հակոբ Հայրապետյանը վաստակեցին 4,5-ական միավոր, Դավիթ Դավթյանը վաստակեց 4 միավոր և բարձրացրեց վարկանիշը 19 կետով։ Նույնքան 4 միավոր վաստակեց նաև Ռաֆիկ Կալիջյանը։