Արտաշատում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը

Արտաշատում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը

Այսօր Արտաշատում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը, որը անցկացվում էր շվեյցարական համակարգով, 8 տուրով, երկու խմբով։ Առաջին խմբում մասնակցում էին մինչև 8 տարեկան երեխաները, երկրորդ խմբում՝ 9 տարեկան և բարձր շախմատիստները։

Առաջին խումբ

Առաջին խմբում 4-րդ տեղը գրավեց Արտաշատից Հակոբյան Արմենը (Մարզիչ ՝Բախշի Նագդալյան)` վաստակելով 6 միավոր, 3-րդ տեղը նույնպես 6 միավորով գրավեց Արտաշատից Գևորգյան Գայանեն (Մարզիչ՝ Բախշի Նագդալյան)։ Երկուսն էլ լրացրեցին 4-րդ կարգի երկրորդ բալը և դարձան 4-րդ կարգային շախմատիստ։ 2-րդ տեղը գրավեց Արտաշատից Հակոբյան Ֆելիքսը (Մարզիչ՝ Բախշի Նագդալյան)՝ վաստակելով 7 միավոր։ 1-ին տեղը նույնպես 7 միավորով գրավեց Մխչյանից Մարտիրոսյան Սերժը (Մարզիչ՝ Նարեկ Բարսեղյան), երկուսն էլ լրացրեցին 4-րդ կարգ։

Երկրորդ խումբ

Երկրորդ խմբում 6-րդ տեղը գրավեց Այգեպատից** Միքայելյան Արմենը**, 5-րդ տեղը գրավեց Արտաշատից Ստեփանյան Հայկը (Մարզիչ՝Բախշի նագդալյան)՝ վաստակելով 6 միավոր և լրացրեց 4-րդ կարգի որակավորման 1-ին բալը։ 4-րդ տեղը նույն 6 միավորով գրավեց Մասիսից Ալեքսանյան Սամվելը (Մարզիչ՝Միքայել Մարտիրոսյան)՝ լրացնելով 4-րդ կարգի որակավորման 2-րդ բալը։ 3-րդ տեղը 6 միավորով գրավեց Մրգանուշից Ռուստամյան Ռուստամը (Մարզիչ ՝Հայկ Մուշեղյան) և լրացրեց 4-րդ կարգի որակավորման 1-ին բալը։ 2-րդ տեղը 6,5միավորով գրավեց Այգեպատից Ստեփանյան Ռաֆին (Մարզիչ՝Բախշի Նագդալյան)։ 1-ին տեղը 7 միավորով գրավեց Մասիսից Ապելյան Մաքսիմը (Մարզիչ՝ Միքայել Մարտիրոսյան)։ Երկուսն էլ լրացրեցին 4-րդ կարգ։