Հայկ Մարտիրոսյանը վաղը կխաղա թայ-բրեյքում
Առաջին պարտիայում հաղթելուց հետո Հայկին բավական էր չպարտվել։ Արդեն 17-րդ քայլին պարտիան տեղափոխվեց վերջնախաղ, որտեղ սպիտակներով խաղացող Մամեդյարովը հեզհետե փորձում էր մեծացնել ճնշումը՝ օգտագործելով երկու փղի առավելությունը։ 35-րդ քայլին Հայկը բաց թողեց հակախաղ ստեղծելու հնարավորությունը և անցավ պասիվ պաշտպանության, որը երկար ժամանակ հաջողություն էր բերում։ Նավակային վերջնախաղում սևերով խաղացող մեր հայրենակցին հաջողվեց ամրոցանման կառույց ստեղծել, որը Մամեդյարովը չէր կարողանում գրավել՝ չնայած զինվորի առավելությանը։ Պարտիայի 76-րդ քայլին Հայկը շատ մոտ էր ոչ-ոքիին (մանրամասն վերլուծությունը՝ պարտիայում), սակայն՝ չդիմանալով սուր ցայտնոտին և լարվածությանը, չգտավ ճիշտ շարունակությունը և պարտություն կրեց։