20.05.2021

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի Արտաշատի տարածաշրջանի մրցաշարը

ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի Արտաշատի տարածաշրջանի մրցաշարում հաղթեցին Արտաշատի 1-ին դպրոցի շախմատիստները՝ Եղիազարյան Խաչատուր, Մարտիրոսյան Արտաշես, Ասատրյան Աշոտ և Մարտիրոսյան Մանե։ Շնորհավորում ենք Արտաշատի 1-ին դպրոցի թիմին և հաջողություն մաղթում աշնանն անցկացվելիք Դպրոցականների մարզային փուլում։ Բավականին հաջող հանդես եկան և համապատասխանաբար 2-րդ ու 3-րդ տեղերը գրավեցին Այգեզարդի և Արևշատի դպրոցների շախմատիստները։