09.02.2024

2024 թվականի փետրվարի 17-ից 24-ը տեղի կունենա Արարատի մարզի պատանիների առաջնությունը

Արարատի մարզի շախմատի ֆեդերացիան 2024 թվականի Մասիսի Մանկապատանեկան Ստեղծագործական Կենտրոնում փետրվարի 17-ից 24-ը կազմակերպում է Արարատի մարզի պատանիների 8-ից 16 տարեկանների առաջնություն, որն այս տարի նվիրվում է Երվանդ Հովհաննիսյանի հիշատակին։

Մրցաշարին մասնակցելու է 118 պատանի շախմատիստ։ Մասնակիցների գրանցումը փակ է։

Մրցաշարի կազմակերպիչներն են՝

  • Արարատի մարզի շախմատի ֆեդերացիա,
  • Հայաստանի շախմատի ակադեմիա,
  • Մասիսի համայնքապետարան։

Մրցաշարը հովանավորում են Երվանդ Հովհաննիսյանի հարազատներն ու ընկերները։

Կանոնակարգ

Հիմնական դրույթներ

Առաջնությունը կանցկացվի տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով (հնարավոր է լինի տարիքային խումբ, որը կանցկացվի շրջանաձև մրցակարգով), 9 խաղափուլով։ Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 500 000 ՀՀ դրամ։

Առաջնությունում 1-3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով, հաղթողները՝ նաև գավաթներով։

Մինչև 8 տարեկաններ

Կարող են մասնակցել առնվազն 4-րդ որակավորման կարգ ունեցող 2016թ և բարձր ծնված երեխաները։ Մրցաշարի արդյունքներով 1-ից 5-րդ տեղերը գրաված երեխաները կնվաճեն ՀՀ կիսաեզրափակիչ առաջնության ուղեգրեր։

Դրամական մրցանակները կբաշխվեն հետևյալ կերպ՝

Գրաված տեղՄրցանակ (դրամ)
125 000
215 000
310 000

Մինչև 10 տարեկաններ

Կարող են մասնակցել առնվազն 3-րդ որակավորման կարգ ունեցող 2014թ և բարձր ծնված երեխաները։ Մրցաշարի արդյունքներով 1-ից 7-րդ տեղերը գրաված երեխաները կնվաճեն ՀՀ կիսաեզրափակիչ առաջնության ուղեգրեր։

Դրամական մրցանակները կբաշխվեն հետևյալ կերպ՝

Գրաված տեղՄրցանակ (դրամ)
135 000
225 000
315 000

Մինչև 12 տարեկաններ

Կարող են մասնակցել առնվազն 2-րդ որակավորման կարգ ունեցող 2012թ և բարձր ծնված երեխաները։ Մրցաշարի արդյունքներով 1-ից 7-րդ տեղերը գրաված երեխաները կնվաճեն ՀՀ կիսաեզրափակիչ առաջնության ուղեգրեր։

Դրամական մրցանակները կբաշխվեն հետևյալ կերպ՝

Գրաված տեղՄրցանակ (դրամ)
145 000
230 000
320 000

Մինչև 14 տարեկաններ

Կարող են մասնակցել առնվազն 1-ին որակավորման կարգ ունեցող 2010թ և բարձր ծնված երեխաները։ Մասնակիցների քանակից կախված առաջնությունը կանցակցվի շվեյցարական կամ շրջանաձև համակարգով։ Մրցաշարի արդյունքներով 1-ից 5-րդ տեղերը գրաված երեխաները կնվաճեն ՀՀ կիսաեզրափակիչ առաջնության ուղեգրեր։

Դրամական մրցանակները կբաշխվեն հետևյալ կերպ՝

Գրաված տեղՄրցանակ (դրամ)
160 000
240 000
330 000

Մինչև 16 տարեկաններ

Կարող են մասնակցել առնվազն 1-ին որակավորման կարգ ունեցող 2008թ և բարձր ծնված երեխաները։ Մասնակիցների քանակից կախված առաջնությունը կանցակցվի շվեյցարական կամ շրջանաձև համակարգով։

Դրամական մրցանակները կբաշխվեն հետևյալ կերպ՝

Գրաված տեղՄրցանակ (դրամ)
170 000
250 000
330 000

Լրացուցիչ ցուցանիշներ

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակային տեղերը կորոշվեն ըստ.

  1. հատված Բուխհոլցի (-1) գործակցի,
  2. Բուխհոլցի,
  3. սևերով խաղացած պարտիաների առավելագույն քանակի:

Մրցանակները չեն կիսվում և բաժանվում են համաձայն մրցաշարային աղյուսակում գրաված վերջնական տեղի: Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն։

Ժամակարգ

90 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով։

Մրցաշարի կազմակերպիչը կարող է թույլատրել սահմանափակ քանակով պատանի շախմատիստների մասնակցությունը մրցաշարին։

Արարատի մարզի շախմատի Ֆեդերացիայի որոշմամբ մի քանի շախմատիստ մրցաշարին մասնակցելու թույլտվություն են ստացել։

Ժամանակացույց

ՏուրԱմսաթիվԺամ
ԲացումՓետրվարի 1712:00
1Փետրվարի 17Բացումից
անմիջապես հետո
2-3Փետրվարի 18*10:30, 15։30
4Փետրվարի 1915։30
5Փետրվարի 2015։30
6Փետրվարի 2115։30
7Փետրվարի 2215։30
8Փետրվարի 2315։30
9Փետրվարի 2410:30
ՓակումՓետրվարի 2416:00
* Մինչև 8 տարեկանների խմբում լինելու է 8 տուր, իրենք փետրվարի 18-ին կխաղան միայն 15:30, մնացած օրերը՝ ըստ ժամանակացույցի

Մրցաշարի տնօրեն՝ Մարտիրոսյան Միքայել։

Գլխավոր մրցավար՝ Նագդալյան Բախշի։