22.11.2023

Աննա Սարգսյանը դարձավ ԱՄՆ-ի ուսանողների կանանց չեմպիոն

Աննա Սարգսյանը Վեբստերի համալսարանի կազմում դարձավ ԱՄՆ-ի ուսանողական բլից առաջնության չեմպիոն, ինչպես նաև անձնական հաշվարկում ցույց տվեց լավագույն արդյունք և դարձավ ԱՄՆ-ի ուսանողների կանանց չեմպիոն։

Նշենք նաև, որ դրանից առաջ Աննան ԱՄՆ-ի ուսանողների արագ շախմատի կանանց առաջնությունում գրավել էր 2-րդ տեղը։