23.08.2021

Աննա Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում գրավեց 5-րդ տեղը

Ավարտվեց կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը վաստակած 7.5 միավորով գրավել է 5-րդ հորիզոնականը՝ նվաճելով հոկտեմբերին կայանալիք women’s grand swiss մրցաշարի մասնակցության իրավունք, որտեղ կխաղարկվի հավակնորդների մրցաշարի 2 ուղեգիր։