14.01.2021

Աննա Սարգսյանի ելույթը Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում

Սույն թվականի հունվարի 10-ին մեկնարկեց ավանդական դարձած Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը։

Շրջանաձև մրցակարգով մրցաշարտ ուժեղ կազմ էր հավաքել․

  • Լոբանով Սերգեյ RUS 2510
  • Հայրապետյան Հովիկ ARM 2488
  • Միքայելյան Արման ARM 2485
  • Մակարյան Ռուդիկ RUS 2461
  • Բաբուջյան Լևոն ARM 2440
  • Լազավիկ Դենիս BLR 2436
  • Ղարիբյան Մամիկոն ARM 2432
  • Սարգսյան Աննա ARM 2402
  • Դանեշվար Բարդիյա IRI 2399
  • Բարսեղյան Արմեն ARM 2362

Ցավոք, Աննայի ելույթը այդքան էլ հաջող չստացվեց։ Նա անհաջող մեկնարկեց՝ առաջին տուրում պարտվելով մրցաշարի հաղթող Հովիկ Հայրապետյանին, իսկ հաջորդ տուրում՝ իրանցի շախմատիստ Դանեշվար Բարդիային։

Երրորդ տուրում Աննան հաղթեց Արման Միքայելյանին։ Շատ ագռեսիվ սկսած պարտիայում սպիտակներով խաղացող մեր շախմատիստուհին տակտիկական պայքարում ավելի ուժեղ գտնվեց և կարողացավ հզոր գրոհ սկսել մրցակցի արքայի վրա, ինչի շնորհիվ ստացավ նյութական մեծ առավելություն։

Ներկայացնենք Աննայի պարտիան մրցաշարի առաջին համարի դեմ։ Փոխադարձ սուր պայքարում մեր շախմատիստուհուն հաջողվեց ստանալ անցողիկ զինվոր և այն հասցնել մինչև a6։ Տարադաշտ փղերի առկայությունը բարդացնում էր առավելության իրացումը։ Փոխադարձ ցայտնոտում ռուս շախմատիստին հաջողվեց ճողոպրել։

Ցավոք, հետագայում Աննային չհաջողցեց զարգացնել հաջողությունը։ Այնուամենայնիվ, սա մեծ փորձ ու ձեռքբերում էր մեր պատանի շախմատիստուհու համար, ով շուտով կմասնակցի Հայաստանի տղամարդկանց առաջին խմբի մրցաշարին։

Աննա Սարգսյանի մյուս պարտիաները կարող եք դիտել ստորև․

Տուր 1․ Սարգսյան 0 - 1 ՀայրապետյանՏուր 2․ Դանեշվար 1 - 0 ՍարգսյանՏուր 4․ Ղարիբյան 1/2 - 1/2 ՍարգսյանՏուր 6․ Մակարյան 1 - 0 ՍարգսյանՏուր 7․ Լազավիկ 1/2 - 1/2 ՍարգսյանՏուր 8․ Բաբուջյան 1 - 0 ՍարգսյանՏուր 9․ Սարգսյան 1/2 - 1/2 Բարսեղյան