22.06.2021

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեցին 3-րդ և 4-րդ կարգի որակավորման մրցաշարերը։

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեցին 3-րդ և 4-րդ կարգի որակավորման մրցաշարերը։ 4-րդ կարգի որակավորման մրցաշարը անցկացվում էր երկու խմբով։ Առաջին խմբում մասնակցում էին մինչև 8 տարեկան երեխաները, որտեղ Արտաշատից Ղազարյան Շավարշը (Մարզիչ՝ Բախշի Նագդալյան) 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և ստացավ 4-րդ կարգ։ 9 տարեկան և բարձր մասնակիցների խմբում Արտաշատից Հակոբյան Ֆելիքսը և Հովհաննիսյան Հայկը 8 հնարավորից վաստակեցին 6 միավոր և լրացրեցին 4-րդ կարգի որակավորման 1 բալ (մարզիչ ՝ Բախշի Նագդալյան)։ 3-րդ կարգի որակավորման մրցաշարում Արտաշատից Գասպարյան Նարեկը (Մարզիչ ՝ Բախշի Նագդալյան), Մասիսից Ապելյան Գայանեն (Մարզիչ ՝ Մարտիրոսյան Միքայել), Մասիսից Ավագյան Սուրենը (Մարզիչ ՝ Բարսեղյան Նարեկ), Արարատից Մարգարյան Դավիթը ( մարզիչ՝ Հարությունյան Իսահակ) 8 հնարավորից վաստակեցին 6 միավոր և լրացրեցին 3-րդ կարգ։Շնորհավորում ենք կարգ լրացնողներին և մաղթում նորանոր հաջողություններ։